Շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ
Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նախորդող հրապարակումներ՝
«Միշտ էլ պինդ ենք, թող թիկունքը պինդ լինել սովորի». Տավուշի գյուղերի վրա այսօր ևս կրակել են
Կրակոցներ Չորաթանում. «Թուրքերը հի՞լ են անում, եղած-չեղածը բրախել ենք բաղերում»