Ռումբ է պայթելու և ոչ թե աշնանը, այլ հենց այսօր. Զ. Փոստանջյան
«Ռումբ է պայթելու և ոչ թե աշնանը, այլ հենց այսօր: Պայթյուն է անհրաժեշտ, առանց այդպիսի պայթյունի հնարավոր չէ առաջ գնալ: Իսկ կառավարման ղեկը պետք է վերդարձնենք մեր ժողովրդին»,- «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարից առաջ լրագողների հետ ճեպազրույցում հայտարարեց համանուն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս հավաստիացրեց, որ կուսակցության նախագահի փոփոխություն չի սպասվում, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի դերը շատ մեծ է և հավաստիացրեց նաև, որ Ր.Հովհաննիսյանը կշարունակի ղեկավարել իր կողմից հիմնադրված կուսակցությունը: Անդրադառնալով քառյակի գործունեությանը Զ.Փոստանջյանը նշեց, որ համագործակցությունը պետք է բոլորի հետ էլ լինի, բայց բխի ՀՀ ազգային օրակարգից ու սպասարկի ազգային շահը:
«Ազգային շահը պարտադրում է անհապաղ նոր համապետական ընտրությունների անցկացում, նոր հասարակարգի հաստատում: Իսկ քառյակի գործունեությունը խորհրդարանական փոքր համագործակցություն է, ոչ առավել»,- նշեց նա:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զ.Փոստանջյանը քննադատեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայիս կազմի գործունեությունը` նշելով, թե լռելը սխալ էր և Ալիևը պետք է զգար հայկական ներկայությունը, հայ ժողովրդի շահը հետապնդող քաղաքացիների ներկայությունը. «Իմ կարծիքով, դա ինչ-որ տեղ տեղի չի ունեցել»:
Նախորդող նորություններ՝
Հայաստանը գտնվում է կեղծիքի օկուպացիայի մեջ. Ր.Հովհաննիսյան
Ս.Սաֆարյանը հեռացավ. Հույս ունեմ, որ չեք հրաժարվի ձեր հավատամքից ու պայքարից
«Ժառանգության» հոբելյանական համագումարի մեկնարկն ազդարարվեց առանց պետական դրոշի
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով