Ռուսաստանում մտադիր են օրենքի ուժով պատժել ուսուցիչներին վիրավորողներին
Ռուսաստանի պետական Դումայի պատգամավորները օրինագիծ են մշակել, որի համաձայն ուսուցիչների հասցեին վատաբանությունների ու ծաղրանքի համար սահմանվելու է պատիժ` դրանք կատարող անձի նկատմամբ, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Այն ծնողները, ովքեր հավասարակշիռ մոտեցում չեն ցուցաբերի ուսուցիչների նկատմամբ ռուս օրենսդիրներն առաջարկում են որպես պատիժ սահմանել տուգանք կամ 6-12 ամիս ուղղիչ աշխատանքների կատարում: Իսկ ահա աշակերտներին, ովքեր թույլ կտան խախտել օրենքը, կհեռացնեն դպրոցից:
Կրթական ոլորտում 10-ամյա աշխատանքային փորձ ունեցող ու վիրավորված ուսուցիչների մասին Դումայում մտածել են ու նրանց համար սահմանում են հանգիստ մեկ տարի ժամկետով` նաև պահպանելով աշխատավարձի կեսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում