Պետք է անցնենք գործողությունների, այլ ոչ թե պլանավորման. Բ. Բուզետտո
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ազդարարվեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկը: Բացման խոսում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր դժվար է պատկերացնել որևէ պետություն առանց իրավական դաշտի ու հիմնարար ազատությունների ապահովման: Վարչապետն ասաց, որ այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ նախատեսվում են այնպիսի միջոցառումներ, որոնք վերաբերում են պետական ամենատարբեր մարմիններին և ընդգծեց` այս միջոցառումն ունի խորհրդանշական կարևորություն:
Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն էլ նշեց, որ այս գործընթացը շատ կարևոր է և հնչեցրեց կարգախոսը, որը բնութագրում է ծրագրի էությունը. «Պետք է անցնենք գործողությունների, այլ ոչ թե պլանավորման»:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ իր խոսքում ընդգծեց. «Հայաստանում իրականացվող Սահմանադրական բարեփոխումներին համահունչ արդիական է դարձել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ամրագրումը: Այս ծրագրի կարևոր երաշխիք է համակարգված համագործակցությունը բոլոր սուբյեկտների հետ, այդ թվում և միջազգային կառույցների ու քաղաքացիական հասարակության հետ»:
Նախարարը նշեց, որ վերջին շրջանում շատ է կարևորվում հանրության մասնակցությունը պետության համար կարևորագույն որոշումների կայացմանը և հավաստիացրեց, որ ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, այդ թվում և օրենսդրական փոփոխություններում լսելի կլինի հանրության ձայնը:
«Այս փաստաթուղթը կենդանի փաստաթուղթ է, որը անընդհատ գտնվելու է դինամիկ զարգացման փուլում և ձեռք կբերի շարունակականության միտում` կյանքից բխող փոփոխություններից ելնելով ծրագիրը անընդհատ առաջ ենք տանելու»,- հավաստիացրեց Հ. Մանուկյանը:
Իսկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է օժանդակել Հայաստանին մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում