Մարզերում մեկնարկում է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումը
Հուլիսի 1-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումը: Բանախոսները կլինեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանը և Գևորգ Դանիելյանը, տեղեկացնում են հանձնաժողովից:
Նշենք, որ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 15-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում