Ադրբեջանի երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում ու ԼՂՀ-ում
ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից նախօրեին, ժամը 21.56-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.26-ին (Գրինվիչի ժամանակով՝ 17.26-ին) Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.54օ և արևելյան երկայնության 46.79օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային շրջաններում և ԼՂՀ-ում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով