Բրոկոլին օգտակար է ասթմայով հիվանդների համար
Եփած բրոկոլին օգնում է մաքրել շնչուղիները, բարելավում թոքերի հիվանդություն ունեցող մարդկանց վիճակը: Այն կարող է նվազեցնել կամ նույնիսկ վերացնել թոքերին սպառնացող վտանգը: Այս մասին գրում է «Մեդդեյլի. ռու»-ն՝ վկայակոչելով The New Zealand Herald-ին:
Բրոկոլիիի նման նույն արդյունավետությունն ունեն կաղամբի մի քանի տեսակներ՝ գունավոր, բրյուսելյան, չինական և այլն: Փորձարկումները ցույց են տվել, որ բրոկոլին ուղղակիորեն ազդում է շնչուղիների հյուսվածքների վրա և թեթևացնում ալերգիայով ու ասթմայով տառապող հիվանդների շնչառությունը:
Կարևոր է, որ կաղամբը խաշած լինի, փխրուն ատամների համար: Միաժամանակ բրոկոլին այն մթերքներից է, որոնք երեխաները չեն սիրում ուտել: Սննդաբանները խորհուրդ են տալիս այն դիմակավորել այլ մթերքներով կամ դրանք կոչել «փոքր ծառեր»: Պետք է փորձել 12 անգամ, մինչ երեխան կսկսի սիրել այն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա