Իրանն Ադրբեջանին կոչ է անում վերացնել իսլամական կուսակցության հանդեպ ճնշումները, հակառակ դեպքում...
«Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) ահաբեկչական խմբավորումն Ադրբեջանում հաստատվելու լուրջ նախադրյալներ ունի,-այդ մասին նշված է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, ներկայացնելով «Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման ստեղծման պատմությունը, նշում է, որ այն Սիրիայում և Իրաքում հաստատվելուց հետո այլ իսլամական պետություններում, մասնավորապես՝ Թուրքիայում և Ադրբեջանում հաստատվելու նպատակ ունի:
Անդրադառնալով Ադրբեջանում իսլամի վիճակին՝ հոդվածի հեղինակը նշում է. «1996թ. Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այդ երկրի իսլամական կուսակցությունը լուրջ խնդրի առջև կանգնեց, իսկ նրա ղեկավարների մի մասը ձերբակալվեց, իսկ մի մասն էլ ստիպված լքեց երկիրը. Քանի դեռ, Ադրբեջանում իսլամական կուսակցության գործունեության համար բարենպաստ մթնոլորտ չի ձևավորվել, ԻՇԻՊ-ը և սալաֆիական այլ խմբավորումներն Ադրբեջանում գնալով կամրապնդեն իրենց դիրքերը»:
Իրանական «Ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ՝ օրերս հայտարարությամբ է հանդես եկել «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորումը, որի անդամները սոցիալական ցանցերում դիմել են Ադրբեջանի և Թուրքիայի բնակչությանը՝ կոչ անելով միանալ իրենց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին