Իրանում քննարկում են Իրանի և «5+1 խմբի» վերջնական համաձայնության հնարավորությունը
«Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ Վիեննայում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Փոխնախարար Արաղչին, անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ ԻԻՀ և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, նշել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականոթյան և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ առաջիկայում տեղի կունենա համապարփակ համաձայնագրի նախագծի տեքստի մշակումը:
Իրանի աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Վիեննայում կողմերը գան համաձայնության, ապա ինչպես «Ժնև 3»-ում, այս անգամ բանակցություններում ներգրավված բոլոր 6 երկրների ԱԳ նախարարները ևս կմասնակցեն վերջնական համաձայնագրի ստորագրման արարողությանը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած հնգօրյա բանակցություններն ավարտվեցին առանց լուրջ արդյունքի:
Հանդիպման ավարտին Իրանի արտգործնախարարն, ամփոփելով բանակցությունների արդյունքները, նշել է, որ վերջնական համաձայնագրի տեքստի մշակման հետ կապված կողմերի միջև որոշ տարաձայնություններ կան:
Զարիֆն այդ ժամանակ նշել էր, որ հակառակ կողմի մոտ առավելագույն պահանջներ ներկայացնելու միտումներ են նկատվում: Նրա գնահատմամբ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իր ամսական զեկույցում նշել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին:
Անդրադառնալով բանակցությունների շարունակման նպատակահարմարությանը՝ ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել էր. «Հուլիսի 2-ին կգանք Վիեննա, այնքան ժամանակ մինչև բանակցություններն օգտակար և անհրաժեշտ կլինեն, այդքան ժամանակ էլ կբանակցենք, որպեսզի արդյունքի հասնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում