Իսրայելը պնդում է, որ Իրանը պետք է 700 կմ-ով նվազեցնի իր հրթիռների հեռահարությունը
«Իրանը պետք է 700 կմ-ով նվազեցնի իր հրթիռների հեռահարությունը»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իսրայելի բանակի հետախուզուզական ծառայության նախկին ղեկավար Զավի Ֆարքաշը:
Իսրայելցի նախկին պաշտոնյան նշել է, որ Իրանի հրթիռների հարցը պետք է ընդգրկվի ԻԻՀ-«5+1 խմբի» բանակցություններում և Իրանը պետք է 600-700 կմ-ով նվազեցնի իր հրթիռների հեռահարությունը:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Հաջիզադեն հայտարարել է, որ ներկայում ԻԻՀ ԶՈւ հրթիռների հեռահարությունը կազմում է 2000 կմ, քանի որ թշնամին գտնվում է հենց այդքան հեռավորության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում