Գիտնականներ. Ցածր ինքնագնահատականը ուրիշներիին չլսելու հետ է կապված
Եթե մարդը բաց է ընտանիքի անդամների, ընկերների կողմից դրական քննադատության համար նույնիսկ ծանր պահերին, ապա դա նրան կարող է օգնել բարձրացնել ինքնագնահատականը: Վաթեռլոյի համալսարանի գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ հետազոտելով 113 ուսանողի: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Պարզվել է, որ կյանքի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը շղթայական ռեակցիայի էֆեկտ ունի, մարդը մտածում է, որ իր անհաջողղությունները կապված են իր դատարկության հետ: Ցածր ինքնագնահատականով մարդիկ ուզում են, որ հարազատներն իրենց տեսնեն այն լույսի ներքո, որն իրենք են ցանկանում. հաճախ չեն արձագանքում դրական մեկնաբանություններին: Մյուս կողմից էլ նման մարդկանց ինքնագնահատականի բարձրացումը շատ հոգնեցուցիչ գործ է:
Եթե ամեն դեպքում որոշել եք օգնել նման մարդու, պետք է միշտ հիշեք, որ նրա ինքագնահատականը շատ ցածր մակարդակի վրա է, ու վտանգ կա, որ դրանից կարող է ձեր ինքնգնահատականն էլ ընկնել: Դա վարակիչ է: Միաժամանակ դրական մեկնաբանություններին արձագանքելը կօգնի թե այդ մարդուն, թե նրա ընկերներին: