Վ. Պուտինը ստորագրել է Հայաստան առանց մաքսատուրքերի գազի, նավթամթերքների և ալմաստների առաքման մասին համաձայնագիրը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստան առանց մաքսատուրքերի գազի, նավթամթերքների և բնական չմշակված ալմաստների առաքման մասին միջկառավարական համաձայնագիրը: Հաղորդում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:
Միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է վերը նշված ապրանքների մաքսազերծ առաքում մինչ Եվրասիական ինտեգրացիոն տարածքին Հայաստանի միանալը: Ըստ համաձայնագրի` ռուսական կողմը արտահանման մաքսատուրքեր չի գանձում ինդիկատիվ բալանսների կազմում հաստատված ներքին սպառման ծավալներով նավթամքերքի ու գազի` Հայաստան առաքման համար, այս պայմանը վերաբերվում է նաև չմշակված ալմաստների արտահնմանը: Միաժամանակ արգելվում է այդ ապրանքների վերաարտահանում երրորդ երկրներ:
Համաձայնագիրը նաև նախատեսում է, որ իրավասու մարմինները համաձայնեցնում են Հայաստանում ներքին սպառման նավթամթերքի և բնական գազի ծավալներն ու անվանացուցակը հաջորդ օրացուցային տարվա համար: ՌԴ և Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքվում են պայմանագրեր, որոնք որոշում են Ռուսաստանի ալմաստ արդյունահանող ձեռնարկությունների կողմից Հայաաստանի ալմաստ մշակող ձեռնարկություններին չմշակված բնական ալմաստների մատակարարման ինչպես կարգը, այնպես էլ ծավալները:
Նկատենք, որ սույն միջկառավարական համաձայնագիրը այս տարվա հունիսի 25-ին արդեն իսկ վավերացվել էր ՌԴ Դաշնության խորհրդի կողմից:
Նախորդիվ`
ՀՀ և ՌԴ նախագահների բանակցությունների արդյունքում տասնյակ փաստաթղթեր ստորագրվեցին. Ս. Սարգսյանը դրանք որակեց կարևորագույն
ՌԴ-ն Հայաստանին գազը կմատակարարի 189 դոլարով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները