Նախագահ Սերժ Սարգսյան, պատերազմով քաղաքականություն

Այսօր` հուլիսի 30-ին, լրացավ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի 60-ամյակը: Թեև նախագահի անձի ու նրա գործունեության հանդեպ նրա հակառակորդների (որոնց մի մասը նրա երբեմնի համախոհներն էին) ու հասարակության շրջանում տարբեր մոտեցումներ են առկա, սակայն մի հարցում տարաձայնություն լինել չի կարող. Սերժ Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում գործունեություն ծավալած խոշոր ռազմական, քաղաքական, պետական գործիչ է:

Ըստ էության, Սերժ Սարգսյանը միակն է շարժման սերնդից, ով անընդմեջ բարձր քաղաքական պաշտոններ է զբաղեցրել՝ անկախությունից մինչ օրս:

Սերժ Սարգսյանի քաղաքական վերելքն, անշուշտ, կապված է Արցախյան ազատամարտի հետ: Մինչ այդ նա ԽՍՀՄ զինված ուժերում զինծառայությունն անցնելուց ու ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո վերադարձել էր իր ծննդավայր Ստեփանակերտ և շարժման մեկնարկին զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնականի պաշտոնը:

Արցախյան շարժման մեկնարկում 34-ամյա Սերժ Սարգսյանը` գրեթե հասակակից այլ գործիչների հետ, ստանձնում է շարժման առաջնորդությունը Լեռնային Ղարաբաղում: Այդ շրջանում նման մասնակցությունը լուրջ պատասխանատվություն էր, սակայն հետագայում դարձավ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերայի հիմքը:

1989-1993թթ. Սերժ Սարգսյանը գլխավորել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն: Հասկանալու համար, թե ինչ առաքելություն ու գործունեություն է նա ծավալել, կարելի է հիշել մի քանի դրվագ:

Ի պաշտոնե Սերժ Սարգսյանն այդ տարիներին մասնակցություն է ունեցել ոչ միայն ինքնապաշտպանական գործողությունների կազմակերպմանը, այլև՝ արտաքին աշխարհից Արցախ ժամանած պատվիրակությունների հետ բանակցություններին:

Պատերազմի տարիներին այդպիսի պատվիրակությունների պակաս չկար, որոնց մեծ մասը Ստեփանակերտ էր այցելում խաղաղության առաջարկով:

Վերջիններիս հետ բանակցությունները, բնականաբար, լուրջ ռիսկեր չէին պարունակում: Սակայն այդ տարիներին կային այնպիսիք, որոնց այցելությունը Ստեփանակերտ իսկական սպառնալիք էր Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության համար:

Նման «պատվիրակություններից» մեկն էլ 1992 թվականի մարտին Կիրովաբադից Արցախ ժամանած ռուս դեսանտայիններն էին, որոնց խնդիրը Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գնդի անվնաս դուրս բերումն էր: Թե ի՞նչ էր նշանակում դա Արցախի համար, բավական է հիշել մի քանի իրողություն. 1992-ի գարնանը Արցախյան ճակատում ռազմական գործողությունները թեժանում էին և դրանց ընթացքում սկսել էին կիրառվել ծանր տեխնիկա և օդուժ, առջևում Շուշիի ազատագրման օպերացիան էր, իսկ շրջափակման մեջ գտնվող Արցախի ինքնապաշտպանական ուժերը ռազմական տեխնիկայի խիստ կարիք ունեին: Այս իրավիճակում տեխնիկայի միակ աղբյուր կարող էր դիտվել 366-րդ գունդը, որը դուրս բերելու նպատակով էլ դեսանտայիններ էին եկել Արցախ ու անգամ հասցրել բախումներ ունենալ ազատամարտիկների հետ:

Իրավիճակն այդ ժամանակ հնարավոր եղավ պահել վերահսկողության տակ, խուսափել լայնածավալ բախումներից և հասնել նպատակին. բանակցությունների արդյունքում 366-րդ գնդի տեխնիկայի ու սպառազինության մի մասը թողնվում է Արցախի կառավարության տիրապետմանը: ԼՂՀ-ի կողմից այդ բանակցություններին մասնակցում էին Սերժ Սարգսյանը և Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Բնականաբար, գործը գլուխ էր եկել ոչ միայն արցախցիների համոզիչ փաստարկների, այլև դիմացի կողմի նկատմամբ ունեցած հարգանքի շնորհիվ (տես տեսանյութը ):

Սրանք՝ մի շարք այլ գործոնների հետ միասին, կարելի է ձևակերպել որպես բանակցային հմտություններ: Ահա այդ հմտությունների շնորհիվ էլ, ըստ փորձագետների, Սերժ Սարգսյանին ու մյուսներին հաջողվեց պատերազմի շրջանում բազմաթիվ մարտավարական ու ռազմավարական խնդիրներ լուծել:

Այս իմաստով հետաքրքիր դրվագ է հիշում 1990-1991թթ.-ին ԽՍՀՄ ՆԳՆ-ի ԼՂԻՄ-ում Օպերատիվ-հետաքննչական շտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովը իր «Мятежный Карабах» գրքում:

1990-ականների սկզբին իրական տեղեկություններ հավաքելու նպատակով հեղինակը ժամանել է Արցախ, որտեղ նրան խորհուրդ են տվել զրուցել «Ղարաբաղյան շարժման հայտնի գործիչներ, երեք երիտասարդ անձանց հետ, ովքեր մանրամասն տիրապետում են իրավիճակին»: Նրանք էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արկադի Ղուկասյանը (տես՝ էջ 8 ):

Ըստ Կրիվոպուսկովի՝ հանդիպումը կայանում է ադրբեջանական հատուկ ծառայությունների տեսադաշտից դուրս գտնվող տարածքում՝ շոգեբաղնիքում, որտեղ երեք ժամ տևողությամբ քննարկումների վերաբերյալ հեղինակը հիշում է. «Սերժ Սարգսյանը աչքի էր ընկնում բարյացակամությամբ և խոսակցության ընթացքում շատ արդյունավետ փոխլրացնում էր Ռոբերտին: Սերժը պատմում էր Ղարաբաղում ստեղծված իրավիճակի նախապատմության մասին և, իմ կարծիքով, հանդես էր գալիս բավականին օբյեկտիվ դիրքերից»:

Քաղաքական գործընթացի մասնակիցների հետ կոնտակտի դուրս գալու, նրանց շահերը հաշվի առնելու և համաձայնությունների գնալու պատրաստակամությունը շատերի կարծիքով դարձան Սերժ Սարգսյանի քաղաքական հաջող վերելքի գրավականը:

Լեռնային Ղարաբաղից դուրս՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերայի մեկնարկը կարելի է համարել 1990 թվականը: Այդ ժամանակ ներկայիս նախագահը մի շարք այլ գործիչների հետ Արցախից ընտրվել էր ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:


Իրական վերելքը, սակայն, սկսվեց 1993 թվականին, երբ Արցախում վայելած հեղինակությունն ու պատերազմի ընթացքում գրանցված հաջողություններում ունեցած ներդրումը հաշվի առնելով Սերժ Սարգսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:

Այդ պահից ի վեր Սերժ Սարգսյանը մշտապես բարձրագույն պաշտոններ է վարել Հայաստանի կառավարության կազմում՝ հիմնականում ղեկավարելով ուժային մարմիններ՝ ներքին գործեր, ազգային անվտանգություն, պաշտպանություն:

1994-ի հրադադարից հետո, երբ քաղաքական երկնակամարում փայլելու համար ռազմական հաջողությունները դարձան երկրորդական, իսկ առաջին պլան մղվեց քաղաքական գործիքակազմը՝ առաջին հերթին, քաղաքական համախոհների ու հակառակորդների հետ համաձայնության գալու կամքն ու ունակությունը, Սերժ Սարգսյանը բավականին հաջող լուծեց իր առջև դրված խնդիրները և, ի վերջո, 2008-ին ընտրվեց հանրապետության նախագահի պաշտոնում:

1993-2008թթ. ընթացքում Սերժ Սարգսյան գործչի ավանդի մասին ուսումնասիրություններ որպես այդպիսիք չկան: Բայց այդ շրջանում նրա ազդեցության ու որոշումների կայացման գործընթացին մասնակցության վերաբերյալ առկա է դիպուկ բնութագիր, որի հեղինակը հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է:

2006 թվականին Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի փոխանցման դիմաց գազի սակագնի եռամյա սուբսիդավորում ստանալ:

Այդ գործարքից հետո ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը հարց էր ուղղել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանին, թե «…ինչքան գիտեմ ձեր մատն էլ է դրա մեջ խառը»: Ի պատասխան Սերժ Սարգսյանն արձագանքել էր. «Դուք ճիշտ եք, մի լավ գործ չկա, որ իմ մատը խառը չլինի»:

«Սարգսյանի մատը» դարձել էր մետաֆորա՝ բնութագրելու այն ազդեցությունն ու ներգրավվածությունը, որ նա ուներ երկրի քաղաքական համակարգում:

Համակարգ, որը չնայած բազմաթիվ մարտահրավերներին, ձևակերպեց ««ժողովրդավարությունը Հայաստանի համար անվտանգության հարց է» տեսլականը:

Ոչ ոք կասկած չունի, որ Հայաստանը անկախության առաջին իսկ օրվանից որդեգրել է ժողովրդավարացման կայուն ուղի: Եվ չնայած բաղձալի նպատակը դեռ չի երևում, սակայն կասկածից վեր է, որ անգամ տարատեսակ հետքայլերի ֆոնին, Հայաստանը 2000-ականներին ավելի բաց ու ժողովրդավարական էր, քան 1990-ականներին, իսկ 2010-ականներին ավելին է, քան էր 2000-ականներին:

Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, սա հետևանք է նաև այն իրողության, որ երկրի ազդեցիկ գործիչներից մեկը, ի դեմս Սերժ Սարգսյանի, չնայած տևական ժամանակ ղեկավարում էր ուժային խոշորագույն կառույցները, քաղաքական մրցակցության մեջ խուսափում էր ուժային մեթոդներից՝ նախապատվությունը տալով քաղաքական գործիքներին:

Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարմանը, դեռևս վաղ է գնահատականների ու ամփոփումների համար:

Սակայն փաստ է, որ ապագա ամփոփումների մեջ տեղ կգտնեն հայության համար կարևորություն ունեցող երկու հարցերում Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն ու լուծման գնալու կամքի ցուցաբերումը:

Դրանցից մեկը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումնն է, մյուսը՝ Արցախի հիմնախնդիրը: Շատերն այս առիթներն օգտագործել և օգտագործում են նրան քննադատելու համար, սակայն Սերժ Սարգսյանը, կարծես թե, մտադիր չէ փոխել իր մոտեցումները, ու խորհուրդ է տալիս Արցախն իրենից չպաշտպանել:

Եթե ամփոփենք Սերժ Սարգսյանի քաղաքական դիմանկարը, ապա պետք է ասենք, որ նա, չլինելով ընդգծված խարիզմատիկ առաջնորդ, հանդուժող լինելու և քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների հետ համաձայնությունների հասնելու պատրաստակամության շնորհիվ կարողացել է գործունեություն ծավալել երկու նախագահների և յոթ վարչապետների կառավարման ընթացքում, ու այդ ընթացքում աստիճանաբար ընդլայնել է իր քաղաքական ազդեցությունը:

Մի խոսքով՝ Արցախյան պատերազմը Սերժ Սարգսյանի համար մեծ քաղաքականություն մտնելու ցատկահարթակ էր, իսկ այնտեղ հաստատվելն ու առաջընթացը պայմանավորված էին անձնական հատկանիշներով:

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}