Վաղը ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով
Հանրապետության տարածքում հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հունիսի 30-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 1-2-ին նույնքան կբարձրանա: Երևանում հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հունիսի 30-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երևանում այսօր ցերեկը սպասվում է +30 աստիճան տաքություն, իսկ հաջորդող օրերին՝ +33 +34:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով