Միասնական քննությունների լրացուցիչ փուլին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ
Միասնական քննությունների լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը կավարտվի այսօր՝ ժամը 18:00-ին: Երեկվա դրությամբ արդեն ընդունվել է 700 դիմում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ Արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանը:
Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելացել են լրացուցիչ փուլի դիմում-հայտերը:
Միասնական քննությունների լրացուցիչ փուլին կարող էին մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, այն շրջանավարտները, ովքեր միասնական քննության առաջին փուլին հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցել, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները:
Հիշեցնենք, որ միասնական քննությունների լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը սկսվել էր հունիսի 24-ից:
Քննությունները մեկնարկելու են վաղը՝ «Ռուսաց լեզու» առարկայով: Միասնական քննությունների լրացուցիչ փուլի քննությունները կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը՝ համապատասխանաբար՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ֆիզիկա», «Օտար լեզու», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Քիմիա» առարկաներից:
Հիշեցնենք, որ 2014 թ. միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի 3-ին և ավարտվել հունիսի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա