Սակագնի թանկացման մասին որոշումը անակնկալ էր. Արամ Մանուկյան
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին լուրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները բուռն դժգոհությամբ ընդունեցին` բացականչելով. «Դավաճան Նազարյան, դավաճան Նազարյան, ա-մոթ, ա-մոթ»:
Խորհրդարանական քառյակը ներկայացնող ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք հանձնաժողովի նիստում խնդրեցին հետաձգել քվեարկությունը և ժամանակ տալ ուսումնասիրել իրավիճակը, հետազոտություններ կատարել` հարցումներ ուղարկելով իրանական ու վրացական կողմերին: Սակայն նրանց առաջարկը չի ընդունվել:
«Ազգային ժողովի պատվիրակությունը կառուցողական առաջարկ է ներկայացրել, սակայն չընդունվեց: Այս պահին քառյակը որոշում չունի հաջորդ քայլերը ներկայացնելու համար: Մեզ համար այդ որոշումը անակնկալ էր», -հայտարարեց Արամ Մանուկյանը:
«Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք քաղաքացիական լուրջ անհնազանդությունների, արդեն հետևում են մնացել գալ, բողոքի ցույցեր անելն ու հետ գնալը, մենք պետք է պատրաստ լինենք քաղաքացիական անհնազանդության», -հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը և տեղեկացրեց, որ այսօրվա հավաքը ավարտվում է, իսկ վաղը Մաշտոցի պուրակում ժամը 19:00-ին կկազմակերպվի հանրային քննարկում` որոշելու հետագա անելիքները:
Ի դեպ, ակցիայի մասնակիցները շնորհավորեցին ոստիկաններին` էլեկտրաէներգիայի թանկացման առիթով:
Հարակից հրապարակումներ`
«Դահլիճում տեղ չկա». Ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստին
Հանձնաժողովն ընդունեց որոշումը. Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա
Տարաձայնություն ակցիայի մասնակիցների շրջանում. Երկուսը մտան շենք` մասնակցելու նիստին
Պատգամավորները հանձնաժողովին առաջարկեցին հետաձգել քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան