Աուտիզմը կարելի է ախտորոշել դեռևս հղիության ընթացքում
Մանկաբույժները համոզված են, որ աուտիզմը կարելի է ախտորոշել հղիության ընթացքում սովորական ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Հիվանդության դեպքում հղիության երկրորդ եռամսյակում՝ ավելի հստակ 20 շաբաթականում պտղի ուղեղն ու մարմինն անոմալ կերպով աճում են: Այս մասին գրում է ՄԵԴդեյլի.ռու-ն (MEDdaily.ru):
Այս բացահայտումը հույս է ներշնչում, որ կմշակվեն նոր սերնդի ախտորոշիչ թեստեր ու արդյունավետ թերապիա: Եթե ախտորոշումն իրականացվի հղիության ընթացքում, ապա հարկ չկա սպասել 3-4 տարի, որպեսզի ի հայտ գան ախտանիշները:
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով աուտիզմի հայտնաբերման վերաբերյալ ուսումնասիրությունները մեկնարկել են 2008-ի դեկտեմբերից: Մասնագետներին հետաքրքրել է հատկապես 40 երեխաների հետազոտության արդյունքները, որոնց մոտ հետագայում ի հայտ է եկել հիվանդությունը: Հետազոտության ժամանակ մասնագետները հաշվի են առել նաև մայրերի տարիքն ու այլ գործոններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա