Կուբայում 1959 թ. հետո վաճառվել է մեքենաների առաջին խմբաքանակը
Կուբայում մասնավոր անձանց տրանսպորտի վաճառքի սահմանափակումների վարացումից հետո առաջին 6 ամիսների ընթացում վաճառվել է 50 ավտոմեքենա և 4 մոտոցիկլետ: «Ռիա նովոստի»-ն` հղում անելով «Ռոյթերս» լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ սա 1959 թվից առ այսօր վաճառված մեքենաների առաջին խմաքանակն է:
Աղբյուրի փոխանցմամբ` կես տարում գնվել է 1.28 մլն դոլարի ավտոմեքենա: Դիլերները նշում են, որ վաճառքի ցածր մակարդակի պատճառը մեքենաների բավական պատկառելի գինն է: Մասնավորապես` վաճառված ավտոմեքենաների միջին արժեքը եղել է 23.759 դոլար: Բարձր հարկերի պատճառով Հավանայում «Պեժո» (Peugeot) ֆրանսիական ընկերության դիլերը ստիպված «206» մոդելը վաճառել է 91 հազար դոլարով, իսկ «508» մոդելը՝ 262 հազար դոլարով:
2014-ի հունվարին Կուբայում հանվել է երկրում կես դարից ավելի գործող արգելքներից մեկը. այժմ երկրի ցանկացած քաղաքացի կարող է գնալ ավտոսրահ և առանց որևէ սահմանափակման գնել մարդատար ավտոմեքենա: Սակայն հասարակ կուբացիների համար ավտոմեքենա գնելու հնարավորությունն ավելի իրական չի դարձել, քանի որ ավտոսրահների առաջին հաճախորդները, տեսնելով գնացուցակները, խանութներից գնացել են շոկային վիճակում:
Երկրի իշխանությունները խոստացել են նոր ավտոմեքենաների վաճառքի եկամտի 75%-ն ուղղել երկրում տրանսպորտային ինֆրակառուցվածքի՝ կղզու բնակչության ամենասուր կենցաղային խնդիրներից մեկի լուծմանը: