Գազի հանձնաժողովը իր միջանկյալ զեկույցում մի շարք մտահոգություններ է նշել
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել` «Մի դրվագ ՀՀ ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույցից» վերնագրի ներքո: Ներկայացնում ենք այդ դիտարկումները:
«Հանձնաժողովն իր միջանկյալ զեկույցում մի շարք մտահոգություններ է նշել: Դրանք հիմնականում վերաբերում են գազի սակագնի ձևավորմանը: Օրինակ, «ՀայռուսԳազարդի» աշխատավարձերի գծով ծախսը ավելացել է մոտ 8.9 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է եղել միջին ամսական աշխատավարձը 119 հազար դրամից 227 հազար դրամ բարձրացնելու հանգամանքով, ինչպես նաև՝ աշխատողների քանակը 4792-ից 5783 դարձնելու կամ մոտ 1000-ով ավելացնելու գործոնով: Հատկապես երկրորդ հանգամանքը հանձնաժողովում լուրջ մտահոգություններ է առաջացրել այն պատճառով, որ Հայաստանում գազիֆիկացումը գրեթե ավարտվել է, և այդ առումով լրացուցիչ աշխատուժ ներգրավելու անհրաժեշտություն, կարծես թե, չկա...»:
Հիշեցնենք, հանձնաժողովը ձևավորվել է դեռևս փետրվար ամսին և պետք է իր գործունեությունը ծավալեր միայն գարնանային նստաշրջանի ընթացքում ` հունիսին ներկայացնելով համապատասխան զեկույց իր ուսումնասիրությունների վերաբերյալ : Սակայն վերջերս հանձնաժողովը դիմեց ԱԺ-ին գործունեության ժամկետը մինչև աշնանային նստաշրջանի ավարտը երկարացնելու առաջարկով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա