Ակտիվիստները սպասում են հանձնաժողովի նիստի մեկնարկին
Քիչ անց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերթական նիստը կգումարի, որի օրակարգում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Այս պահին արդեն հանձնաժողովի դիմաց ոստիկանական մեքենաներ են կանգնած, ոստիկանները ստուգում են հանձնաժողովի շենքին մոտեցող յուրաքանչյուր քաղաքացու: Սարյան փողոցի հարևանությամբ ևս ոստիկանական ուժեր են կենտրոնացվել. Պարեկային ծառայության մի քանի մեքենաներ, որոնցում մեծ թվով ոստիկաններ կան, կայանել են այգում և սպասում են ակցիային: Ակցիան տեղի է ունենալու մի քանի րոպեից, որի մասնակիցները դեմ են Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացմանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ նախկին 38 դրամի փոխարեն դարձնելով 42 դրամ:
Այս պահին մի քանի ակտիվիստ եռագույններով փաթաթված սպասում են, թերևս հանձնաժողովի նիստի մեկնարկին` ժամը 11.00-ին:
Ըստ հանձնաժողովում քննարկվելիք որոշման` բնակչության համար նախատեսվում է սահմանել հետևյալ սակագները, ցերեկային` 41.85 դրամ, գիշերային` 31.85 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան