Պետական աշխատողները վրդովված են. «Հրապարակ»
Կառավարությունում «դասական» իրավիճակ է ստեղծվել, և ինչպես սիրում էր մշտապես կրկնել Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ եղած ժամանակ մանավանդ, երբ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանի ամբիոնին էր մոտենում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` «նաշի ֆինանսի պայուտ ռամանսի»: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Հուլիսի 1-ից պետական աշխատողների աշխատավարձը բարձրացնելու հարցում ևս «պարտադիր, բաց ոչ պարտադրված» խաղին տրված կառավարությունն էլ ավելի ինքնատիպ մոտեցում է հանդես բերել, որոշել է կրճատել պետական աշխատողներին 3 ամիսը մեկ տրվող «պրեմիան», բաժանել ամիսների, ասել՝ աշխատավարձը բարձրացավ: Ի դեպ, կուտակայինի տակ հայտնված պետական աշխատողները վրդովված են այս նորությունից ևս»,-հավելել է թերթը: