Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ, առայժմ՝ առանց ընտանիքի. «Հրապարակ»
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ: Առայժմ՝ առանց ընտանիքի: Նախ, պետք է լուծվի իր կեցության հարցը՝ տուն պետք է վարձեն, հավատարմագրերը պետք է հանձնի ԱՄՆ իշխանություններին: Տեղավորվելուց հետո միայն կտանի ընտանիքի անդամներին. գրել է «Հրապարակ»-ը:
«Ինչ վերաբերում է դեսպանատան անձնակազմին և այն սեփական թիմով փոխարինելուն, ապա կարելի է ենթադրել, որ եթե 6 տարի վարչապետ աշխատելու ընթացքում չկարողացավ այդպես էլ իր սեփական թիմը ձևավորել, ապա դեսպանի պաշտոնում ևս չի կարողանա: Դեսպանատան աշխատողների մնալ-չմնալու հարցերը որոշելու է արտաքին գործերի նախարարությունը, ավելի ճիշտ՝ Էդիկ Նալբանդյանը»,-նշել է թերթը: