«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն սնանկացման եզրին է. «Հայկական ժամանակ»
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» հրապարակել է 2013թ. ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ։ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ՀԷՑ-ը կուտակել է 4մլրդ 470 մլն դրամի վնաս։
«Այլ հանգամանքների հետ միասին վկայում են էական անորոշության առկայության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը։
Այլ կերպ ասած, ՀԷՑ-ը գտնվում է սնանկացման եզրին։ Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է բարձրացնել էլէներգիայի սակագինը և այդ հարցով այսօր նիստ է գումարելու: