Ռոբերտ Քոչարյանը փորձում է հանդիպել Պուտինին, առայժմ՝ ապարդյուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է, ինչ փորձում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն առայժմ՝ ապարդյուն:
Համաձայն թերթի աղբյուրների՝ Քոչարյանն այդ հանդիպումը փորձում է իրականացնել «ԱՖԿ Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի միջոցով՝ խնդրելով, որ վերջինս Պուտինի մոտ լոբբինգ անի՝ իրեն ընդունելու: Իսկ հանդիպում կազմակերպելու նպատակն էլ, թերևս, ՌԴ նախագահի տրամադրությունները շոշափելն է՝ հասկանալու՝ արդյոք ինքը կարող է դառնալ ՀՀ հաջորդ նախագահը, և այդ հարցում արժե՞ ակնկալել Ռուսաստանի աջակցությունը:
Տեղեկատվություն ստանալու նպատակով Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին ուղղված թերթի զանգերը, սակայն, մնացել են անպատասխան: