Հանձնաժողովն ընդունեց որոշումը. Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նիստի վերջում հանդես եկավ ելույթով:
«Այստեղ միտք հնչեց, որ հանրությունը, երբ ինչ-որ բանի դեմ է, ապա պետք է կանգնեցնել ու չքվեարկել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է լավագույնս կատարի իր գործը: Մենք վաղուց ու մանրամասն ուսումնասիրում ենք այս երևույթները` ցանկացած սակագնի վերանայում պետք է լրջագույնս հիմնավորում ունենա: Ես ձեզ բոլորիդ կարող եմ ասել` եթե կգտնեք մի ռեզերվային աղբյուր, որը կարող է սակագնի փոփոխության չբերել մենք ժամանակ ունենք մինչև օգոստոս և պատրաստ ենք դա քննարկել: Իհարկե աղքատություն կա և սա սոցիալական բեռ է իր հետ առաջացնում, սրանք լուրջ հետևանքներ են, բայց այդ հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին»,- հայտարարեց նա:
Զգուշացրեց, որ եթե մենք հիմա ճիշտ ազդակ չհաղորդենք այդ համակարգին, ապա համակարգի կայունությունը կարող է խարխլվել և մենք ավելի շատ կտուժենք, քան սոցիալական բեռն է իրենից ենթադրում:
«Մեծ սիրով ես ընդհանրապես այս նիստը չէի հրավիրի, բայց տա Աստված յուրաքանչյուր օղակ կատարի իր գործը. Ես ավելին չեմ կարող ասել, անել: Ցույց տվեք այդ ռեզերվները.... համենայնդեպս, մենք դրանք չենք տեսնում համակարգի ներսում»,- հավելեց Ռ. Նազարյանը, հարցը դրեց քվեարկության և հայտարարեց, որ որոշումն ընդունվել է:
«Համարձակ տղերք եք....»,- դահլիճը լքելով ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Այսպիսով, հանձնաժողովի անդամները չլսեցին պատգամավորների` հարցը հետաձգելու մասին հորդորները:
Նախորդող հրապարակումներ`
Պատգամավորները հանձնաժողովին առաջարկեցին հետաձգել քվեարկությունը
Տարաձայնություն ակցիայի մասնակիցների շրջանում. Երկուսը մտան շենք` մասնակցելու նիստին
Էս ի՞նչ սենսացիա է, ինչո՞ւ եք թաքցնում. Ա.Մանուկյանը ՀԾԿՀ-ին
«Դահլիճում տեղ չկա». Ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան