Ֆրանսիայի նախկին նախագահը բերման է ենթարկվել ոստիկանություն
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին բերման է ենթարկվել ոստիկանություն ծառայողական պարտականությունները չարաշահելու գորի շրջանակներում հարցաքննության, տեղեկացրել է «Reuters»-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Սարկոզիին բերման են ենթարկել այսօր վաղ առավոտյան Փարիզի Նանտեռե արվարձանի ոստիկանություն: Ըստ օրենքի, Սարկոզիին կարող են կալանքի տակ թողնել 24 ժամ:
Ֆրանսիայի նախկին նախագահը կասկածվում է այն բանում, որ 2007-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի կողմից իր նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման մասին գործի վերաբերյալ դատավորից տեղեկություններ է ստացել: Մասնավորապես, դատավորը նախազգուշացրել է Սարկոզիին, որ նրա հեռախոսը գաղտնալսվում է:
2011-ի մարտին Կադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ իր ընտանիքը Սարկոզիին է տվել 50 միլիոն եվրո: Բացի այդ, նախկին նախագահին կասկածում են նաև L’Oreal ընկերության սեփանակատեր Լիլիան Բետանկուրի կողմից 150 հազար եվրո անօրինական կերպով ստանալու համար: Սակայն 2013-ի հոկտեմբերին Ֆրանսիայի դատախազությունը փակել էր այդ գործը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում