Պատգամավոր. Քառյակի ներկայացրած 12 պահանջները մեր բակի հավաքարարն էլ է առաջ քաշում
«Քառյակի առաջ քաշած 12 կետերը պահանջներ են, որոնք մեր բակի հավաքարարն էլ է առաջ քաշում: Դրանք հայ ժողովրդի ցանկացած հատվածի ընդհանրական պահանջներց են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա, քառյակում կան ուժեր, որոնք հայտարարում են, որ երկրում լիարժեք իշխանափոխություն է անհրաժեշտ. «Իսկ թե որքանով են այդ պահանջները համահունչ այդ հայտարարությանը, դատողություններ արեք ինքներդ»:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը, հնչած հայտարարությունները, քաղաքական գործիչը նշեց, որ Հայաստանում խելամիտ և օբյեկտիվ մտքեր սկսում են արտահայտել իշխանությունը թողնելուց հետո:
«Առաջ է քաշում խնդիրներ, որոնք իր օրոք են իրականացվել: Նույն Վարդան Օսկանյանը, ում համարում եմ մեր լավագույն արտաքին գործերի նախարարը, կոռեկտ, լավ գնահատականներ սկսել է տալ 2008 թվականից հետո: Իր պաշտոնավարման օրոք ոչ մի խնդիր չէր արծարծում»,- ասաց Ա. Արզումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով