Կփորձենք համոզել իշխանություններին. Ա.Մանուկյան
«Մենք որոշում դեռ չունենք քայլերի հետ կապված: Շփվում ենք հասարակական խմբերի հետ…»,- ԱԺ-ում լարգրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչ է կոնկրետ անելու քառյակը առաջիկայում, որը իր դժգոհությունն է հայտնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ:
Ա.Մանուկյանը նշեց, որ իրենք ունեն հիմնարար ու փաստարկված առաջարկներ, որ կարելի է սակագնի բարձրացումից , բայց վստահ չեն, որ իշխանությունները պատրաստ են դրան գնալ.
«Այս թանկացման արդյունքում գնաճ ու արտագաղթ է տեղի ունենալու... գուցե անհույս լավատեսություն է, որ փորձենք համոզել իշխանություններին հետ կանգնել այդ քայլից, բայց փորձելու ենք»,- ասաց նա ու ավելացրեց, որ դեռ մանրամասն չեն հասցրել քննարկել իրենց անելիքները, բայց շատ տարբերակներ կան` Սահմանադրական դատարան դիմել և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով