Հայկական եկեղեցիները ախոռի վերածելու բողոքով հայց է ներկայացվել թուրքական դատարան
«Սասունի հայերի միության» ղեկավար Ազիզ Դաղջըն Բաթման նահանգի Սասուն շրջանի Արվիզինք և Շենգալիք գյուղերում հայկական եկեղեցիները ախոռի վերածելու փաստարկով դիմել է դատարան: Բաթմանի հանրապետական դատախազություն հայց ներկայացրած Դաղջըն ցավ է հայտնել, որ հայկական եկեղեցիներին ու գերեզմանոցները հետզհետե անճանաչելի են դառնում: Նա ահազանգում է եկեղեցիներն անհապաղ պահպանության տակ առնելու անհրաժեշտության մասին:
«Տարին մեկ անգամ թեկուզ իրավունք ունենք եկեղեցիներում աղոթել մեր հանգուցյալների համար: Բայց ախոռի վերածված եկեղեցիներում աղոթք անել չի լինում: Հայկական համայնքի դավանանքն ինչ-որ պատճառներով խոչընդոտվում է»,- ասել «Սասունի հայերի միության» ղեկավարը:
Ինչպես տեղեկացնում է, «batmancagdas» թուրքական կայքը, միության ղեկավարը նշել է նաև, որ Բաթմանը կտրված է զբոսաշրջիկների հոսքերից, թեև ունի տուրիզմի զարգացման մեծ ներուժ: Բարեկարգ ճանապարհների ու ենթակառուցվածքների բացակայության պատճառով օտարերկրյա զբոսաշրջիկները առիթ չեն ունենում ճանաչելու Բաթմանը և հիմնականում նախընտրում են Վանն ու Մարդինը: Մինչդեռ, ըստ Դաղջըի, օրինակ Բաթմանի պատմական ջրաղացները կարող էին հետաքրքրության առարկա լինել տուրիստների համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում