«Ժառանգության» փոխնախագահ. կուսակցությունում պատերազմական վիճակ չկա (տեսանյութ)
«Մենք տեսանք, որ նախահամագումարյան շրջանում բավական հոդվածներ էին տպվում «Ժառանգության» մասին, կեղծ տեղեկատվությամբ, իհհարկե մենք փորձում էին դա հերքել, բայց այնուամենայնիվ լրահոսը հարուստ էր նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանալու է կուսակցությունից, որ կուսակցությունում պատերազմական վիճակ է, ռուսամետներ են հայտնվել կուսակցությունում և այլն։ Իրականությունը բոլորովին այլ է, և համագումարը դա ցույց տվեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հայտարարելով «Ժառանգության» կազմի անդամների անունները նա նշեց, որ սա ապացուցում է այն, որ կուսակցության հետ կապված որևէ խնդիր չկա:
«Մենք ինչպես եղել, այնպես էլ մնում ենք հայաստանակենտրոն քաղաքական ուժ: Կողմ ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ խորը հարաբերություններին, Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ պետք է զարգանան»,-ասաց նա։
Ներքաղաքական խնդիրների հետ կապված նա շեշտեց, որ ողջունում են խորհրդարանի չորս ուժերի համագործակցությունը, բայց նաև ցանկություն ունեն, որ խորհրդարանական համագործակցությունից դուրս գալ ավելի լայն համագործակցության:
Մանրամասն` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով