Քեթրին Էշթոնն ու Իրանի ԱԳ նախարարը Վիեննայում քննարկել են ժնևյան համաձայնագրի կատարման հարցը
«ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնն ու ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Վիեննայում քննարկել են «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման հարցը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Նկատենք, որ ս.թ. հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:
Տեղեկատվության համաձայն՝ այսօրվանից Վիեննայում մեկնարկում է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը և քիչ առաջ ավարտվել է Էշթոնի և Զարիֆի առանձնազրույցը:
Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կբանակցեն համապարփակ համաձայնագրի նախագծի հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, Վիեննայում կայացած հանդիպման նախօրեին, անդրադառնալով
միջուկային ծրագրի շուրջ ԻԻՀ և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների ընթացքին, նշել էր, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականոթյան և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ առաջիկայում տեղի կունենա համապարփակ համաձայնագրի նախագծի տեքստի մշակումը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում