Պանիկայի կարիք չկա. Ավետիսյանը` էնտերովիրուսային հիվանդության մասին
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը էնտերովիրուսային հիվանդությունը մանարամասն ուսումնասիրել է ոչ միայն մասնագիտության բերումով: Նրա մայրը, քրոջ աղջիկն ու տղան հասցրել են հիվանդանալ: Վարակը տուն է բերել «Շտապօգնություն»-ում աշխատող քրոջ որդին, հետո հիվանդացել են քույրն ու տատը: Ավետիսյանի խոսքվ, այս պահին գրանցվել է 40 հիվանդ, նրանց գերակշռող մասը երեխաներ են:
Բժիշկը Panorama.am-ին ասաց, որ հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևով է արտահայտվում, կարող է լինել ջերմության բարձրացում կամ չլինել, փսխում, ծոծրակի մկանների ձգում և այլն:
«Իմ քրոջ աղջիկն օրինակ մեկ օր է փսխում ունեցել ու վերջ, ինքը ջերմություն չուներ, իսկ եղբայրը ուներ: Այն անախտանիշ հիվանդություն է, բայց կարող են լինել տարբեր կլինիկաներ՝ թեթևից մինչև ծանր: Պանիկայի կարիք չկա, գրիպն ավելի ծանր հիվանդություն է: Մեր հորդորն է հետևել հիգիենիկ նորմերին, մրգերն ու բանջարեղենը լավ լվանալ, խուսափել բաց լողավազաններում լողալուց, ամեն աղբյուրից ջուր չխմել»,-ասաց նա:
Նախորդ տարիներին Հայաստանում գրանցվել է այս հիվանդության մեկ-երկու տասնյակ դեպք, սակայն այս պահին արդեն դեպքերի թիվն անցել է 40-ից:
«Քանի որ մի շարք երկրներում բռնկումներ կան, ու միգրացիոն հոսքերն էլ ակտիվ են, փոխանցման ձևերը շատ են, իսկ այս հիվանդության դեմ պատվաստում չկա, դա կանգնեցնել հնարավոր չէ: Պետք է առաջին հերթին հետևել հիգիենիկ կանոններին, հարկ է, որ արագ հայտնաբերվի, չբարդանա: Այն թեթև հիվանդություն է, ոչ մի ծանր հետևանքներ չունի, բայց այս տեսակը կարող է առաջացնել մինինգիալ երևույթներ, այդ պատճառով ավելի խիստ վերահսկողություն է սահմանված»,-ասաց Լ. Ավետիսյանը:
Նախարարության ներկայացուցչի խոսքով, այս պահին հիվանդների մեծ մասը Երևանից են:
Նախորդող հրապարակումներ`
Հայաստանում մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք. ԱՆ
Էնտերովիրուսային հիվանդությունը Հայաստանում շատացել է. «Հայկական ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա