Էբոլա տենդից 467 մարդ է մահացել
Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 467-ի, հաղորդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Հաստատված կամ կասկածվող հիվանդների թիվը Գվինեայում, Լիբերիայում և Սյերա-Լեոնեում հասել է 759-ի: Հիվանդության այս բռնկումն ամենազանգվածայինն ու մահացուն է պատմության մեջ:
Տվյալները հրապարակվել են տենդի դեմ պայքարի համաժողովի նախօրեին, այն կայանալու է հուլիսի 2-3-ը Գանայի մայրաքաղաք Աքրայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա