Մարզահամերգային համալիրի շենքը դարձյալ հանվել է աճուրդի
Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրն այսօր, շուրջ մեկ ժամ առաջ, արդեն չորրորդ անգամ հանվել է աճուրդի: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնական կայքէջից:
Աճուրդը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը: Այս անգամ շենքի մեկնարկային գինը սահմանվել է 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ: Երրորդ անգամ հայտարարված աճուրդի ժամանակ այն գնահատվել էր 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ: Սկզբում համալիրն աճուրդի էր հանվել19 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Համալիրի ղեկավարությունը դիմել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան` աճուրդի մասին ԴԱՀԿ որոշումն առոչինչ ճանաչելու հայցով: Աճուրդի մասին ԴԱՀԿ որոշումը Համալիրը համարում է անօրինական և վիճարկում է` ելնելով այն հանգամանքից, որ աճուրդը հայտարարվել է ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից, մինչդեռ հայաստանյան օրենսդրությամբ նման բաժին գոյություն չունի: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը հայտարարել էր, որ Համալիրի աճուրդը Վերաքննիչ դատարանը ճանաչել է անօրինական:
Այս հայտարարությունից հետո ԴԱՀԿ լրատվական ծառայությունը պատասխան հայտարարություն տարածեց, որով տեղեկացրել էր, որ աճուրդային գործընթացը կասեցնելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում և փաստորեն, նորից շենքը հանել է աճուրդի:
Հարակից հրապարակումներ`
Վերաքննիչ դատարանում Մարզահամերգային համալիրի գործով փաստաբանը բոյկոտել է նիստը
«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը