Համալիրի հարցում ԴԱՀԿ-ն շարունակում է ապօրինի գործողությունները. Փաստաբան
Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, այսօր հայտարարելով Մարզահամերգային համալիրի շենքի չորրորդ աճուրդը, շարունակում է իր ապօրինի գործողությունները: Այդ մասին Panorama.am-ին ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր ժամը 13:00-ին հայտարարված աճուրդը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը ժամը 13:00-ն: Այս անգամ շենքի մեկնարկային գինը սահմանվել է 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ: Երրորդ անգամ հայտարարված աճուրդի ժամանակ այն գնահատվել էր 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ: Սկզբում համալիրն աճուրդի էր հանվել 19 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով: Նկատենք, որ գնորդի բացակայության դեպքում ամեն անգամ հայտարարվող աճուրդի ժամանակ արժեքը նվազում է:
Մարզահամերգային համալիրն ու Հայաստանի կառավարությունը, հիշեցնենք, դատական վեճի մեջ են: Այդ վեճը դեռ չավարտած, ԴԱՀԿ-ն աճուրդի էր հանել համալիրը՝ մարելու կառավարությանն ունեցած ընկերության պարտք: ԴԱՀԿ-ն սակայն, շենքն աճուրդի հանելուց առաջ, դիմել էր դատարան` խորհուրդ ստանալու, թե արդյոք կարո՞ղ է այս պայմաններում վաճառքի հանել համալիրը, և Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ դրական որոշում էր կայացրել: Համալիրի ներկայացուցիչները անօրինական էին համարել դատարանի այդ որոշումը, ինչպես նաև աճուրդ հայտարարելու մասին ԴԱՀԿ որոշումը ու վերաքննիչ բողոք ներկայացրել ՀՀ Վերաքննիչ դատարան:
Դատական այս ատյանը վերջերս բավարարել էր համալիրի փաստաբանի վերաքննիչ բողոքը: Ավելին, դատարանի որոշման մեջ նշված էր հետևյալը. «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «թիվ ԵԿԴ/278/02/13 կատարողական թերթը պարզաբանելու դիմումը քննության առնելու մասին» 30.04..2014 թվականի որոշումը բեկանել ու փոփոխել` ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մեժլումյանի թիվ ԵԿԴ/2788/02/13 կատարողական թերթը պարզաբանելու մասին դիմում մերժել: Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան»:
«Դատարանի այս որոշումից հետո ԴԱՀԿ-ն արդեն չորս անգամ ապօրինի աճուրդ է հայտարարում», -նկատեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը չի կասեցվել. ԴԱՀԿ
Վերաքննիչ դատարանում Մարզահամերգային համալիրի գործով փաստաբանը բոյկոտել է նիստը
«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը
Մարզահամերգային համալիրի շենքը դարձյալ հանվել է աճուրդի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները