Ավիատոմսերը թանկացել են. «Հայկական ժամանակ»
Մոտ 15-20 օր է, ինչ ավիատոմսերի գները բարձրացել են: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնել են ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից: Ընդ որում, թանկացել են ամենամեծ պահանջարկը վայելող Երևան-Մոսկվա ավիատոմսերը:
Թերթի հետ զրույցում «Գոլդեն տուր» ընկերության աշխատակիցը տեղեկացրել է, որ դեպի Մոսկվա թռիչքը հետդարձի հնարավորությամբ 98 հազար դրամի փոխարեն ներկայումս արժե 150 հազար դրամ: Մեկ այլ ընկերությունից էլ թերթի թղթակցին հայտնել են. «Եղել է որոշակի գնաճ: Օրինակ, Մոսկվա հետդարձի հնարավորությամբ կարող ենք առաջարկել 133 հազար դրամանոց տոմս, որը նախկինում 125 հազար դրամ էր: Բայց օրինակ դեպի Եվրոպա ավիատոմսերի գինը նվազել է, մարդիկ նախընտրում են գնալ Ռուսաստան»,-այսպես է հիմնավորել թանկացումը ընկերության աշխատակիցը: