Այս տարի արձանագրվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք. ԱՆ
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք: Մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ օձի խայթոցի դեպքերը նվազել են 9-ով, իսկ կարիճի խայթոցի դեպքերն ավելացել 3-ով:
Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով, որն անհրաժեշտության դեպքում ներարկվում է անվճար։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա