Հնարավոր է Թբիլիսիում հայտնաբերվել է հայտնի նկարիչ Փիրոսմանիի շիրիմը (լուսանկարներ)
Թբիլիսիում հնարավոր է հայտնաբերվել է վրացի հայտնի նկարիչ Նիկո Փիրոսմանիի (1862-1918 թթ.)շիրիմը: Նրա գերեզմանը փնտրել են երկար տարիներ և չեն գտել: Այժմ Վրաստանում ստեղծվում է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի գտածոն և ապացուցի կամ հերքի վարկածը, որ դա հենց նկարչի գերեզմանն է: Այս մասին գրում է mir24.tv-ին:
Հայտնաբերված քարի վրա տղամարդու պատկեր է: Աջ կողմի փորագրությունից միայն մեկ տառ է մնացել: Գերեզմանաքարը հայտնաբերել է մի լրագրող ու այդ մասին հայտնել մասնագետներին:
«Այն ծածկված էր մամուռով: Մաքրեցի ու տես գրություն՝ «Տեր ողորմա, Նիկալա»,- պատմել է նա:
Նկաչի թաղման վայրը երկար ժամանակ է անհայտ է: Նիկո Փիրոսմանին, կամ ինչպես նրան անվանել են Վրաստանում՝ Նիկալան, ստեղծագործել է 20-րդ դարասկզբում: Կենդանության օրոք ճանաչում ձեռք չի բերել, եղել է աղքատ: Մահացել է 1918 թ. թբիլիսյան հիվանդանոցում սովից և հիվանդությունից: Ըստ ավանդույթի, նրան թաղել են աղքատների ընդհանուր գերեզմանոցում:
Մասնագետները հավանական են համարում, որ հայտնաբերածը հենց նկարչի շիրիմն է:
Նիկո Փիրոսմանին պրիմիտիվիզմի նշանավոր ներկայացուցիչներից է վրացական գեղանկարչության մեջ:
Նիկո Փիրոսմանին ծնողների մահից հետո մոտ 15 տարի (ընդհատումներով) ապրել է Շուլավերում՝ բաքվեցի հայ գործարանատիրոջ այրու՝ Եփրոսինե Քալանթարովայի տանը: 1870-ական թվականներին Քալանթարովների հետ տեղափոխվել է Թիֆլիս: Գրել և կարդալ (նաև հայերեն) սովորել է ինքնուրույն, իսկ գեղանկարչություն՝ շրջիկ նկարիչներից:
Դռնապանը, 1904 թ.
Ընձուղտը, 1990-ական թթ.
Այծյամը՝ բնանկարը ֆոնին, 1915 թ.
Ձկնորսը
Աղջիկը՝ փուչիկով
Դերասանուհի Մարգարիտան, 1909 թ.
Նատյուրմորտ
Բաթումի նավահանագիստը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում