ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունել է Բաքվի հռչակագիրը
Այսօր Բաքվում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ավարտին խորհրդարանականները ընդունել են Բաքվի հռչակագիրը:
Վերջինս կազմակերպության անդամ 57 պետություններին խորհրդատվություններ է տրամադրում քաղաքականության և անվտանգության, տնտեսության, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքից:
Փաստաթղթի «Քաղաքականություն և անվտանգություն» հատվածում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կրկին հաստատում է, որ միջոցների ձեռնարկումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների հանգուցալուծման և առաջընթացի հասնելու ուղղությամբ պետք է կատարվի խաղաղ ճանապարհով և բանակացությունների հիման վրա` պահպանելով ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի նորմերը, որն էլ հանդիսանում է կազմակերպության առաջնահերթություններից մեկը:
ԵԱՀԿ ԽՎ-ն կարևորել է նաև սահմանների անխախտելիության ու տարածքային ամբողջականության, վեճերի խաղաղ կարգավորման և ժողովրդների ինքնորոշման սկզբունքների պահպանումը, որոնք ամրագրված են Հելսինկայն եզրափակիչ ակտում:
Հռչակագրում մտահոգություն է հայտնված Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս համատեքստում շեշտադրված է ԵԱՀԿ-ի դերակատարման բարձրացման և կողմերին կառուցողական երկխոսության բերելու անհրաժեշտությունը:
Հռչակագրում անդրադարձ է կատարված նաև ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված մեխանզիմների հետագա կատարելագործմանը: Այս առումով լուրջ մտահոգություն է հայտնված մարդու իրավունքների պաշտպանների և այս հարցերող զբաղվող մարդկանց ձերբակալությունների ու բանտարկությունների հետ կապված` հատկապես Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում: Ադրբեջանի մասով առանձին շեշտադրումներ են արված նաև «քաղաքական դատավարությունների» գործերի առնչությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում