Ռուսաստանում անօրինական աբորտի համար սահմանվեցին մեծ տուգանքներ
Ռուսաստանում համաձայն նոր ընդունված օրենքի, արհեստական վիժման դեպքում անհրաժեշտ է կամավոր համաձայնություն: Եթե դա չկա, ապա ֆիզիկական անձանց համար տուգանքը կազմում է 1000-3000 ռուբլի, պաշտոնատար անձանց՝ 5000-10000 ռուբլի, իրավաբանական անձանց՝ 40000-100000 ռուբլի:
«Ռիա Նովոստի»-ին հայտնում է, օրենքը Պետդուման ընդունել է երրորդ և չորրորդ ընթերցմամբ: Օրենքի համաձայն, արհեստական վիժումը պետք է արվի միայն կնոջ ցանկությամբ՝ մինչև 12 շաբաթական հղիության ընթացքում:
Հիշեցնենք, որ Հայաստանում ըստ օրենքի, հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:
Նախօրեին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդլայնված քննարկում, որի ժամանակ առաջարկվել է հղիության արհեստական ընդհատման թույլատրելի շեմը իջեցնել մինչև 10 շաբաթ, քանի որ ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության այդ ընթացքում երեխայի սեռը հնարավոր չէ որոշել։ Առաջարկությունն ընդունելի է համարվել: