«Ազադլիգ». Ադրբեջանի իշխանություններին այլևս չի հաջողվի շատաժի ենթարկել Արևմուտքին
«Ադրբեջանի իշխանությունները լրջորեն անհանգստացած են, քանի որ Արևմուտքի դեմ վարած շանտաժի քաղաքականությունը ձախողվեց»: Այսպես գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները մարդու իրավունքների հետ կապված Արևմուտքի կոչերին պատասխանում էին ավանդաբար, այսինքն շանտաժի լեզվով:
Թերթը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները շանտաժի էին ենթարկում Արևմուտքին ռուսական գործոնով: Իշխանությունները կարծում էին, որ ինչպես նախկինում, Արևմուտքը կնախընտրի Ադրբեջանի հետ չվատթարացնել հարաբերությունները: Սակայն այս անգամ ստացվեց ճիշտ հակառակը: Դրսևորելով սկզբունքային դիրքորոշում, Արևմուտքը խստացրեց մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը:
«Ադրբեջանի իշխանությունները լուրջ հարված ստացան անգամ ԵԽԽՎ-ում, որտեղ իրենց զգում են ազատ ու վստահ: Դրա օրինակ կարելի է համարել խիստ հարցերը, որոնք հասցեագրված էին նախագահ Իլհամ Ալիևին: Մինչև հիմա ոչ մի երկրի ղեկավարի նկատամամբ այդպիսի վատ վերաբերմունք չէր ցուցաբերվել»,- գրում է թերթը:
Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ կարևոր որոշումներ էին ընդունվել Ադրբեջանի ժողովրդավարացման հարցի հետ կապված: Նստաշրջանում Ադրբեջանի իշխանությունները պարտվեցին այն իմաստով, որ երկրում գործող հասարակական ինստիտուտները աջակցություն ստացան ԵԱՀԿ մակարդակով, կազմակերպությունը որոշեց վերականգնել իր գրասենյակի գործունեությունը Բաքվում, պահանջեց քաղբանտարկյալ ճանաչել իրավապաշտպան Անար Մամեդլիին: Բացի այդ եվրոպացի պատգմավորները բարձրացրեցին Ադրբեջանում խոսքի և ԶԼՄ-ների ազատության հարցը:
Համաձայն հոդվածի, եթե նախկինում Ադրբեջանի իշխանությունները շանտաժի էին ենթարկում Արևմուտքին ռուսական գործոնով, այսօր դա արդյունք չի տալիս: Քանի որ իշխանությունները հասկանում են, որ Ռուսաստանը ևս լուրջ ճնշման տակ է գտնվում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում