«Իսկ ո՞վ է մեղավոր, որ կռիսանոց են դարձել». Քննարկում պատմամշակութային հուշարձանների շուրջ
«Չի կարելի հուշարձանն արմատախիլ անել: Մենք մեր հիշողությունն ապամոնտաժում ենք: Ի՞նչ է նշանակում տեղափոխենք: Ես կոշի դեմ եմ կռիվ տվել, ոչ մի պատկան կառույց կողքիս կանգնած չի եղել: Իրենք այդ շենքերի արժեքը չեն գիտակցում, միայն բնորոշում են որպես կռիսանոց: Իսկ ո՞վ է մեղավոր, որ կռիսանոց են դարձրել»,- Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած Երևանի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկման ժամանակ նման դիտարկումներ արեց լուսանկարիչ Հայկ Բիանջյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Աֆրիկյանների ակումբի շենքը պետք է պահպանել ու հիշեցրեց, թե ինչ ներդրումներ է ունեցել Աֆրիկյանների ընտանիքը Երևանում: Ըստ նրա, ներդրողներին ճիշտ չի բացատրվում շենքերի արժեքը:
«Եկեք փաստեք, որ մշակութային հուշարձաններն անտեր են: Նույն Փակ շուկան անտեր էր, Աֆրիկյանների տունը, Կուկուռուզնիկը: Ես ականատես եմ եղել թե նախախորհրդային շրջանի, թե խորհրդային շրջանի շենքերի ավերմանը»,- ասաց նա:
«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանն արձագանքեց, որ Աֆրիկյանների շենքը սարսափելի վթարային վիճակում է. «Դա հազվագյուտ հուշարձաններից մեկն է, ճաքերն այնպիսին են, որ շատ արագ պիտի այդ շենքին անդրադարձ արվի»:
Նշենք, որ հին Երևանից մնացած Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադ արդեն ամբողջությամբ ապամոնտաժվել է:
Նախորդող հրապարակում՝
ԹԻՀԿ. Այս ընթացքում վերականգնված շենքերի և արտաքին տեսքը, և ներքին կառուցվածքը խաթարված են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան