Մարիա Գևորգյանի գերազանց ելույթը` Ժնևում
Հանրահայտ շախմատային գործիչ, գրոսմայստեր Ժուժա Պոլգարը Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնև էր հրավիրել Եվրոպան ներկայացնող 10 ուժեղագույն երիտասարդ շախմատիստուհիներին` մասնակցելու «հավաք-մրցաշարին»:
Պոլգարի ուշադրությանն էր արժանացել և Ժնև հրավիրվել նաև երևանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը: Ողջ միջոցառման ընթացքում մեր շախմատիստուհին իրեն դրսևորել է գերազանց և վերջում էլ անցկացված արագ շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակել 7,5 միավոր՝ բաժանելով 1-2 տեղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները