Կրտսեր Դումանյանը պրծում չունի ընկեր Համիկից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մինչ ԱԺ-ն բարեփոխվում է, կառավարությունը դե-բարեփոխվում է: Երեկ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական է նշանակել ԱԺ գործերի կառավարիչ ծիրան-ծիրան «ման գալ» սիրող Համիկ Մկրտչյանին, որի հետ «բարեփոխիչ» Հրայր Թովմասյանը չցանկացավ աշխատել, քանի որ, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, բացի «ծիրանից», ընկեր Համիկը այլ մրգեր ու «գույքեր» ևս սիրում է, ինչի համար էլ ԱԺ նախկին աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանը «հրահանգել» էր նրան ազատվելու դիմում գրել, սակայն Արգամիչն արգելափակել էր գործընթացը:
Փաստորեն, կրտսեր Դումանյանը պրծում չունի ընկեր Համիկից. նրանք կշարունակեն հիմա էլ կառավարությունում միմյանց հետ աշխատել»: