Կառավարությունն այսօրվա նիստում ՌԴ-ում արտագնա աշխատանքի վերաբերող 2 փաստաթուղթ է քննարկելու. «ՀԺ»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի` առաջինը Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայնագիր է, ըստ որի Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 30 օր առանց որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու: Երկրորդ փաստաթուղթը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին է, որի համաձայն, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ դրա համար ընդամենը պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն տեղի գործատուի հետ: