Պատվաստանյութը ճանապարհին է
Պատվաստանյութը Հայաստանում կլինի երկու-երեք օրից: Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ Aravot.am-ը գրել էր՝ պոլիկլինիկաներում չկա ԱԿԴՓ-4 պատվաստանյութ, որը ներարկվում է մեկուկես տարեկան երեխաներին:
Նախարարությունից վստահեցնում են, որ մի քանի օր ուշացումով կատարված պատվաստումը հետևանքների չի բերի:
«Ճանապարհին է ուշացումը եղել»,-ասացին նախարարության մամուլի ծառայությունից, վստահեցնելով, որ ճանապարհին էլ պահպանվում են անհրաժեշտ պայմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա