«Սքանչելի ճանապարհ, սքանչելի գեղեցկություն». Տաթևիկ Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Արցախում
«Սքանչելի ճանապարհ, սքանչելի գեղեցկություն: Այդ ամենն արվեստով է լցնում քեզ, բարձրացնում, վեհացնում: Այս ամենից ես ոգևորված եմ: Հաճելի զգացողություն ունեի: Ամբողջ ճանապարհին երգել եմ»,- Ստեփանակերտում ունեցած համերգից առաջ իր տպավորություններն այսպես է ներկայացրել ջազ հայտնի երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Այս մասին գրում է karabakh-life.am կայքը:
Հիշեցնենք, որ Տաթևիկ Հովհաննիսյանի համերգային շրջագայությունը Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում մեկնարկել է հուլիսի 28-ին: Ստեփանակերտում նա ելույթ է ունեցել նախօրեին: Երգչուհին Արցախում առաջին անգամ էր:
Նախքան համերգը Տ. Հովհաննիսյանը համոզված է եղել, որ այն հիանալի կանցնի. «Եվ մեր կողմից, և ժողովրդի կողմից այս հանդիպումը սրտաբաց է լինելու»:
Երգչուհին իր արվեստում մեծ տեղ է հատկացնում իր արմատներին, ազգային մշակույթին. «Աշխարհով մեկ շրջելով պահպանում եմ իմ պատմությունը: Աֆրիկա գնամ, թե Ինդոնեզիա, թե Ավստրալիա, միևնույն է՝ իմ երգով գոնե փոքրիկ մի ինֆորմացիա եմ փոխանցում հայի մասին»:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է Տաթևիկ Հովհաննիսյանի մենահամերգը
Նախորդող հրապարակում՝
Տաթևիկ Հովհաննիսյանը էթնիկ երաժշտության, Կոմիտասի ու մշակութային շոկի մասին