Վրաստանի եվրոասոցացումը ջավախահայության մոտ խուճապ չի առաջացրել. Տ.Վարդապետյան (տեսանյութ)
ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո Ջավախքում խուճապային տրամադրություն չի տիրում, ընդհակառակը, ՀՀ և Վրաստանի նախագահների հանդիպումը Թբիլիսում այդ առումով ավելի հուսադրող նախադրյալներ է ստեղծել: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
«Հայաստանը կարող է Վրաստանի համար դառնալ այն բարենպաստ ներդրումների վայրը, որտեղ վրացական կապիտալը ներդրվելով կարող է արտադրություն կազմակերպել և այդ արտադրանքը արտահանել Եվրասիական միության երկրներ»,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով Հայաստան-Վրաստան փոխհարաբերություններին, նա կարծիք հայտնեց, որ այն ավելի բարիդրացիական դառնալու հեռանկար ունի:
Մանրամասն` տեսանյութում: