ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում ավելացվել է TelCell տերմինալների միջոցով վճարման սահմանաչափը
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում TelCell տերմինալների միջոցով կարելի է կատարել բանկային/քարտային հաշիվների համալրում և վարկերի մարում դրամի մուտքագրման ավելացված սահմանաչափով:
Բանկի տերմինալային համակարգում կատարվող բոլոր տեսակի վճարումների սահմանաչափը 60 հազ. դրամից բարձրացվել է մինչև 100 հազ. դրամ: Այս փոփոխություններն ապահովում են հաճախորդների հարմարավետության նոր մակարդակ, որոնք կատարում են 60 հազ. դրամից ավել գումարի գործառնություններ տերմինալների միջոցով: Այս մասին հայտնում է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նրանք տնտեսում են իրենց ժամանակն ու միջնորդավճարի վրա ծախսվող գումարը, քանի որ հնարավոր է միանգամից մուտքագրել 100 հազ. դրամ` վճարելով միջնորդավճար մեկ անգամ:
Նշենք, որ բանկի 49 մասնաճյուղերում տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որոնց միջոցով կարելի է կատարել բանկային գործարքներ հաշված րոպեների ընթացքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային/քարտային հաշիվների համալրումն ու վարկերի մարումը TelCell տերմինալների միջոցով կատարվում է առցանց երկուշաբթիից-ուրբաթ` 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ին: Մնացած օրերին և ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ բանկային օրը` 09:00-ին:
Տերմինալների միջոցով վճարումների գործընթացը բավականին մատչելի է և պահանջում է հաշված րոպեներ: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն: