ՊՆ. Սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցների ինտենսիվությունը մի փոքր թուլացել է
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակվող կրակահերթերի ինտենսիվությունը նախորդ շաբաթվա համեմատ մի փոքր թուլացել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեկ երեկոյան են եղել: Սովորական դարձած կրակոցները, որոնք թիրախային չեն, շատ են լինում»,- ասաց նա:
Նշենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը պարբերաբար գնդակոծում էր սահմանամերձ գյուղերը` նյութական վնասներ պատճառելով գյուղացիներին: Պառավաքար համայնքի ուղղությամբ արձակված կրակից էլ հունիսի 29 -ին վիրավորվել էր 16-ամյա Արմեն Բրուտյանը:
Կարդացեք նաև`
«Միշտ էլ պինդ ենք, թող թիկունքը պինդ լինել սովորի». Տավուշի գյուղերի վրա այսօր ևս կրակել են
Կրակոցներ Չորաթանում. «Թուրքերը հի՞լ են անում, եղած-չեղածը բրախել ենք բաղերում»